Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ
Կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունները
Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործել իր ստեղծագործությունը ցանկացած ձևով կամ եղանակով, ինչպես նաև թույլատրել կամ արգելել այլ անձանց դրա օգտագործումը։ Բայց ոչ բոլոր իրավունքներն են, որ հեղինակը կարող է անձամբ իրականացնել, օրինակ գրողը կարող է հրատարակչի հետ անձամբ բանակցել և պայմանագիր կնքել ստեղծագործությունը հրատա րակելու, տարածելուն վարձատրության պայմանների վերաբերյալ, դրամատուրգը կարող է բանակցել թատրոնի ղեկավարության հետ և համաձայնվել, որ պիեսը բեմադրվի թատրոնում և պայմանավորվել վարձատրության չափն ու վճարման կարգը, սակայն, չափազանց դժվար է անձամբ իրականացնել երաժշտական ստեղծագործությունների /երգ– երաժշտություն/ հրապարակային կատարման իրավունքը ելնելով ստեղծագործությունների բնույթից։
Իրավատերերը չեն կարող անձամբ հսկել այսպիսի «փոքր իրավունքների» ստեղծագործությունների օգտագործումը, թե որտեղ, երբ և քանի անգամ կատարվեց այն, օգտագործման պայմանների շուրջ առանձինառանձին բանակցություններ վարել օգտագործողների հետ եւ նրանցից հավաքել իրենց հասանելիք վարձատրությունը, քանի որ մի կողմից չափազանց մեծ թիվ են կազմում ստեղծագործությունն օգտագործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, մյուս կողմից բազմաթիվ են նաև օգտագործվող ստեղծագործությունները։
Այս իրավիճակից ելքը հեղինակի բացառիկ իրավունքի կոլեկտիվ կառավարումն է, այսինքն, երբ որոշակի թվով իրավատերեր իրենց մի շարք ստեղծագործություննների նկատմամբ գույքային իրավունքները պայմանագրով կառավարման են հանձնում իրենց կողմից ստեղծված կազմակերպությանը։ Իրավատերերը լիազորում են կազմակերպությանն իրականացնել իրենց որոշ գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարումը, հետեւել ու հսկել իրենց ստեղծագործությունների օգտագործումը, իրենցից ստացած լիազորությունների շրջանակում և որպես իրենց ներկայացուցիչ բանակցել ստեղծագործությունների օգտագործողների հետ, իրենց անունից օգտագործման թույլտվություն տալ համապատասխան վարձատրության դիմաց, հավաքել այդ վարձատրությունն ու վճարել իրավատերերին։ Կոլեկտիվ կառավարող կազմակերպությունները կարևոր օղակ են ստեղծագործողների ու ստեղծագործությունների օգտագործողների միջեւ և ապահովում են իրավատերերի հոնորարների ստացումը։
Կոլեկտիվ կառավարման համակարգը և նպա– տակահարմար և շահավետ է ոչ միայև իրավատերերի, այլեւ օգտագործողների համար, ովքեր այդ կազմակերպությունների միջոցով կարող են մեծ թվով ստեղծագործությունների օգտագործման թույլտվություն ձեռք բերել շատ հեշտ և առանց մեծ ծախսերի մեկ պայմանագրով։
Յուրաքանչյուր հեղինակի հետ առանձինառանձին բանակցելու դեպքում ամեն մի հեղինակ ինքն է սահմանում իր վարձատրության չափը, իսկ կոլեկտիվ կառավարման դեպքում օգտագործողների հետ կնքվում է լիցենզային պայմանագիր բոլորի համար օգտագործման միատեսակ պայմաններով և վարձատրության միատեսակ չափով։ Հեղինակն անձամբ նշված քայլերից ոչ մեկին չի մասնակցում։
Գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպության (այսուհետ Կազմակերպություն) անդամ կարող են լինել բոլոր իրավատերերը։ Անդամությունը կամավոր է. նրանք կազմակերպությանն ապահովում են իրենց անձին վերաբերող տեղեկություններով ե գրանցում իրենց ստեղծագործությունները, լիազորում գրանցված ստեղծագործությունների օգտագործման թույլտվություն տալ իրենց անունից և հավաքել իրենց հասանելիք վարձատրությունը Անդամներից ստացած տեղեկությունների հիման վրա է կազմակերպությունը հսկում ստեղծագործությունների օգտագործումն ու հաշվարկում հեղինակներին հասանելիք վարձատրությունը։
Կազմակերպությունում գրանցված ստեղծագործությունների ամբողջությունը կազմում է կազմակերպության ազգային ռեպերտուարը։ Կոլեկտիվ կառավարող կազմակերպությունները գործում են տվյալ երկրի տարածքում։
Կան կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակեոպությունների տարբեր տեսակներ կամ նման կազմակերպությունների տարբեր խմբեր կախված ընդգրկված ստեղծագործության կատեգորիայից (երաժշտություն, դրամատիկական ստեղծագործություններ, «մուլտիմեդիա» ստեղծագործություններ եւ այլն), որոնք պետք է կոլեկտիվ հիմունքներով կառավարեն տարբեր տեսակի իրավունքներ։
Գույքային իրավունքները կոլեկտիվ կառավարող «ավանդական» կազմակերպությունները, որոնք գործում են իրենց անդամների անունից եւ նրանցից ստացված լիազորությունների սահմաններում, բանակցում են օգտագործողների հետ ստեղծագործությունների օգտագործման պայմաններն ու վարձատրության չափը, կնքում օգտագործումը թույլատրող լիցենզային պայմանագրեր, հավաքում եւ իրավատերերի միջեւ բաշխում հոնորարը։ Հեղինակն անձամբ նշված քայլերից ոչ մեկին չի մասնակցում :
Հայաստանի Հանրապետությունում որպես կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն գործում է «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը։
«ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազամակերպությունը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով։